Միջազգային բեռնափոխադրումներ

Ավտոմոբիլային, ծովային և օդային տարբերակներով Եվրոպայից, Ուկրաինայից, Չինաստանից և Թուրքիայից դեպի Հայաստան և Վրաստան

Մեր մասին

«ԿՈՆՏԻՆԵՆՏ ՊՐՈՖ» ՍՊԸ

«ԿՈՆՏԻՆԵՆՏ ՊՐՈՖ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ․և իրականացնում է բեռների անվտանգ և արդյունավետ միջազգային փոխադրում ավտոմոբիլային, օդային և ծովային տարբերակներով հիմնականում Եվրոպայից, Ուկրաինայից, Չինաստանից և Թուրքիայից դեպի Հայաստան և Վրաստան։

Ընկերությունը համագործակցում է միջազգային բեռնափոխադրումների ոլորտում առաջատար ընկերությունների հետ։ Դրանց շարքում են ինչպես լոգիստիկ / մաքսային պահեստները, այնպես էլ սեփական բեռնատար մեքենաներ ունեցող վստահելի և բազմամյա փորձ ունեցող ընկերությունները։

Հիմնադիր-տնօրեն

Ընկերության հիմնադիր-տնօրեն Փիրուզա Վահանի Գրիգորյանը, 2009 թ․ ավարտելով ՀՊՏՀ-ի կառավարման ֆակուլտետը, իր մասնագիտական գործունեությունը միջազգային բեռնափոխադրումների ոլորտում սկսել է ամենաստորին օղակներից՝ կատարելով բազային ամենապարզ աշխատանքներ։ Աստիճանաբար զարգանալով և ձեռք բերելով ոլորտի ամբողջական պատկերացում՝ նա հնարավորություն է ստացել խորապես հասկանալ ոլորտի բոլոր գործընթացներն ու առկա մարտահրավերները, ինչի արդյունքում այսօր արդյունավետորեն ղեկավարում է լոգիստիկ գործընթացների ամբողջական կազմակերպումը։

Ընկերության մասնագիտական թիմն ապահովում է բեռնափոխադրումների մանրակրկիտ պլանավորում, գործընթացների ամբողջական վերահսկում և անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվերին։

Ընկերությունը աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ կարևորելով պատասխանատվությունը, թափանցիկ և վստահելի համագործակցությունը, ինչպես նաև բարձր որակի սպասարկումը յուրաքանչյուր փուլում։

«ԿՈՆՏԻՆԵՆՏ ՊՐՈՖ» ՍՊԸ-ն նպատակ ունի դառնալ վստահելի և կայուն գործընկեր միջազգային բեռնափոխադրումների ոլորտում՝ շարունակաբար զարգացնելով իր ծառայությունները և ներդնելով ժամանակակից ու արդյունավետ լոգիստիկ լուծումներ։

Մանրակրկիտ պլանավորում

Ամբողջական վերահսկում

Անհատական մոտեցում

Միջազգային չափանիշներ

Ծառայություններ

«ԿՈՆՏԻՆԵՆՏ ՊՐՈՖ» ՍՊԸ-ն իրականացնում է բոլոր տեսակների՝ FTL, LTL, FCL, LCL միջազգային բեռնափոխադրումներ ավտոմոբիլային, ծովային և օդային տարբերակներով համաձայն բոլոր միջազգային առևտրային պայմանների՝ Incoterms (International Commercial Terms)։

Մաքսային գործակալների հետ ունեցած պայմանագրերի շնորհիվ մեր ընկերությունը ապահովում է արտահանման անթերի փաստաթղթավորում։ Իսկ անփույթ և ոչ օպտիմալ փաթեթավորման պատչառով առաջացած խնդիրներն իրենց լուծումն են ստանում շնորհիվ լոգիստիկ պահեստի հմուտ աշխատակազմի պատրաստակամության և աշխատասիրության։

Մեր ընկերության աշխատակիցները պատրաստ են իրականացնել բեռների տեղափոխում վերը նշված բոլոր տարբերակներով։ Մենք պատրաստակամ ենք ընդունել ձեր բոլոր հարցումները և տրամադրել մասնագիտական անվճար խորհրդատվություն՝ ցուցաբերելով սրտացավ վերաբերմունք և առանձնահատուկ մոտեցում յուրաքանչուր պատվերին։

Ավտոմոբիլային փոխադրումներ

FTL

Full Truck Load

FTL (Full Truck Load) – բեռնափոխադրում՝ նախատեսված մեկ ամբողջ բեռնատարը մեկ պատվիրատուի բեռի համար՝ անկախ նրանից, բեռնատարն ամբողջությամբ լցված է, թե ոչ։

  • Մեկ ուղարկող / մեկ ստացող
  • Ավելի պարզ փաստաթղթավորում
  • Բեռը չի համակցվում այլ պատվիրատուների բեռների հետ, միջանկյալ կանգառներ չկան, ուստի առաքումն իրականացվում է կարճ ժամկետներում և անվտանգ՝ վնասման կամ կորստի ցածր ռիսկերով
  • Միավորի տեղափոխման արժեքն ավելի մատչելի է, քան հավաքական / համակցվող բեռնափոխադրման դեպքում
  • Ուղիղ առաքում "door-to-door"
LTL

Less Than Truck Load

LTL (Less Than Truck Load) – բեռնափոխադրում՝ նախատեսված ամբողջ բեռնատարը մի քանի պատվիրատուների բեռների համար, նշանակում է, որ բեռնատարում բարձվում են միաժամանակ մի քանի պատվիրատուների բեռներ միասին։

  • Մի քանի ուղարկող / մի քանի ստացող
  • Փոքր կամ միջին ծավալի տարբեր բեռների տեղափոխում նույն մեքենայով
  • Խնայող տարբերակ փոքր բեռների համար
  • Հարմար է պարբերական փոքր ծավալի առաքումների համար
  • Բեռը նախ առաքվում է լոգիստիկ պահեստ, այնուհետև այլ բեռների հետ միասին բարձվում է դեպի նույն նշանակման հասցե գնացող մեքենայում
  • Ճանապարհին կարող են լինել միջանկյալ կանգառներ և վերաբեռնավորումներ, որի պատճառով առաքման ժամկետները ավելի են երկարում FTL-ի համեմատ և առաջանում է բեռների վնասման ռիսկ
  • Ավելի մատչելի է քանի որ բեռնափոխադրման արժեքը ձևավորվում է միայն տվյալ բեռի՝ մեքենայում զբաղեցրած տարածքի համար
  • Գինը հաշվարկվում է ըստ՝ բարձման հասցեի, բեռի ծավալի (պալետների / արկղերի չափսեր և քանակ), քաշի և երթուղու

Ծովային փոխադրումներ

FCL

Full Container Load

FCL (Full Container Load) – բեռնափոխադրում՝ նախատեսված մեկ ամբողջ Կոնտեյները՝ բեռնարկղը, մեկ պատվիրատուի բեռի համար՝ անկախ նրանից, այն ամբողջությամբ լցված է, թե ոչ։

  • Մեկ ուղարկող / մեկ ստացող
  • Հարմար է մեծ ծավալի կամ ծանր բեռների համար
  • Ավելի պարզ փաստաթղթավորում
  • Բեռը չի համակցվում այլ պատվիրատուների բեռների հետ, միջանկյալ կանգառներ չկան, ուստի առաքումն իրականացվում է անվտանգ՝ վնասման կամ կորստի ցածր ռիսկերով
  • Առաքման ժամկետները երկար են՝ համեմատած FTL-ի, սակայն կարճ են համեմատած LCL-ի
LCL

Less Than Container Load

LCL (Less than Container Load) - բեռնափոխադրում՝ նախատեսված ամբողջ Կոնտեյները՝ բեռնարկղը, մի քանի պատվիրատուների բեռների համար, նշանակում է, որ բեռնարկղում բարձվում են միաժամանակ մի քանի պատվիրատուների բեռները միասին։

  • Մի քանի ուղարկող / մի քանի ստացող
  • Փոքր կամ միջին ծավալի տարբեր բեռների տեղափոխում նույն կոնտեյներով
  • Խնայող տարբերակ փոքր բեռների համար
  • Հարմար է պարբերական փոքր ծավալի առաքումների համար
  • Բեռը նախ առաքվում է լոգիստիկ պահեստ, այնուհետև այլ բեռների հետ միասին բարձվում է դեպի նշանակման հասցե գնացող բեռնարկղում
  • Նավահանգստում կատարվում է deconsolidation (բաժանում), մաքսային գործընթացներ, որի պատճառով առաքման ժամկետները ավելի են երկարում FCL-ի համեմատ և առաջանում է բեռների վնասման ռիսկ
  • Ավելի մատչելի է քանի որ բեռնափոխադրման արժեքը ձևավորվում է միայն տվյալ բեռի՝ բեռնարկղում զբաղեցրած տարածքի համար
  • Գինը հաշվարկվում է ըստ՝ բարձման հասցեի, բեռի ծավալի (պալետների / արկղերի չափսեր և քանակ), քաշի և երթուղու

Օդային փոխադրումներ

Օդային բեռնափոփոխադրումն ամենաարագ ճանապարհն է միջազգային առաքումների համար, այն նպատակահարմար է շտապ, բարձրարժեք, փխրուն ապրանքների տեղափոխման համար, քանի որ բեռի շարժումն ավելի վերահսկելի է և կրճատվում է վնասների ու կորուստների ռիսկը, սակայն ամենաթանկն է։

Գինը հաշվարկվում է բեռի քաշի ու ծավալի հիմքով (Chargeable Weight)։ Բեռն ուղեկցող գլխավոր փաստաթութղը Air Waybill (AWB)-ն է։

Ամենաարագ

Ամենաարագ միջազգային առաքումներ

🔒

Անվտանգ

Վերահսկելի շարժում, նվազ ռիսկեր

💎

Բարձրարժեք

Հարմար շտապ և փխրուն բեռների համար

FTL

Full Truck Load

Ամբողջական բեռնատար մեկ պատվիրատուի համար

Իմանալ ավելին
LTL

Less Than Truck Load

Խնայող տարբերակ փոքր բեռների համար

Իմանալ ավելին
FCL

Full Container Load

Ամբողջական կոնտեյներ ծովային փոխադրումներ

Իմանալ ավելին
LCL

Less Than Container Load

Համակցված կոնտեյներ փոքր բեռների համար

Իմանալ ավելին

Տեխնիկական տեղեկություններ

Բեռնատարների տեսակներ

Աշխարհում գոյություն ունեն բազմատեսակ բեռնատար մեքենաներ՝ tent, flatbed, Tanker, սառնարանային ռեժիմ ապահովող և այլն, ուստի մեքենայի և/կամ բեռնարկղի ընտրությունը կախված է բեռի և բարձման հասցեի առանձնահատկություններից։

Միջազգային բեռնափոխադրումների համար հիմնականում օգտագործվում են 10 և ավելի տոննա տարողությամբ բեռնատարներ։ Դրանցից են՝

  • Փոքր բեռնատարները (Cargo Van) – օգտագործվում են քաղաքային և կարճ հեռավորության փոխադրումների համար, մասնավորապես Pick up-ների դեպքում
  • Ստանդարտ Եվրոպական Trailer – երկարություն՝ 13,6 մետր, լայնություն՝ 2,4 մետր, բարձրություն 2,65 – 2,95 մետր
  • Կցորդով մեքենաներ – 100 և ավելի խորանարդ մետր տարողությամբ
  • Mega Trailer – երկարություն՝ 13,6 մետր, լայնություն՝ 2,4 մետր, բարձրություն 3 մետր
  • Flatbed (բաց հարթակ) – հարմար են ոչ ստանդարտ բեռների տեղափոխման համար մինչև 40 տ քաշի դեպքում
  • Double Deck – կցորդի ներսում առկա moving / lifting deck-ի միջոցով ստացվում է երկու բեռնման մակարդակներ (երկու հարկ), ինչը թույլ է տալիս նույն մեքենայի մեջ բարձել իրար վրա դնելու հնարավորություն չունեցող պալետների ավելի մեծ քանակ՝ թե՛ ներքևի, թե՛ վերևի հարկում

Կոնտեյներներ (Containers)

Կոնտեյները ստանդարտ մետաղական տարա է, որը նախատեսված է բեռների փոխադրման համար՝ նավով, գնացքով, բեռնատարով տեղափոխելու համար՝ առանց բեռը բացելու կամ վերաբարձելու։ Սա լոգիստիկայի ամենամեծ հեղափոխություններից մեկն է, քանի որ մինչև 1950-ական թվականները բեռները բարձվում և վերաբարձվում էին ձեռքով՝ պարկերով և / կամ արկղերով։ Արդյունքում բեռնարկղով բարձելու հնարավորությունը տրանսպորտի արժեքը նվազեցրեց բազմակի անգամ և խթանեց գլոբալ առևտրի արագ աճը։

Բեռնարկղերի չափսերն են՝

  • 20 ֆուտ (20' DC) – ներքին մոտավոր չափսեր՝ երկարություն՝ 6 մետր, լայնություն՝ 2,3 մետր, բարձրություն 2,3 մետր
  • 40 ֆուտ (40' DC) – ներքին մոտավոր չափսեր՝ երկարություն՝ 12 մետր, լայնություն՝ 2,3 մետր, բարձրություն 2,3 մետր
  • 40 ֆուտ High Cube (40' HC) – ներքին մոտավոր չափսեր՝ երկարություն՝ 12 մետր, լայնություն՝ 2,3 մետր, բարձրություն 3 մետր

Բեռնարկղերի տեսակները են՝

  • Dry Container (DC) – ամենատարածվածն է և կիրառվում է չոր, փակ բեռների համար
  • Reefer Container – կիրառվում է ջերմային համապատասխան ռեժիմ պահպանելու դեպքում, օրինակ սննդամթերք և դեղորայք տեղափոխելու համար
  • Open Top – կիրառվում է բարձր բեռների համար, որոնք բարձվում են վերևից
  • Flat Rack – ծանր կամ ոչ ստանդարտ չափսերով բեռների համար
  • Tank Container – կիրառվում է հեղուկ քիմիական կամ սննդային բեռների համար

Պալետներ

Եվրոստանդարտ պալետի չափսերն են՝ երկարություն 120 սմ, լայնություն՝ 80 սմ, իսկ բարձրությունը պայմանավորված է տվյալ պալետի վրա դասավորվող բեռի տեսակից և փաթեթավորումից։ Ելնելով Եվրոստանդարտ բեռնատարի չափսերից, նպատակահարմար է ապրանքները դասավորել Եվրոպալետների վրա, սակայն, երբեմն ունենալով մեծ չափսերի արկղեր կամ տակառներ, պալետների չափսերը կարող են լինել տարբեր։

Առավել տարածվածներն են՝

  • EUR (120x80) – Եվրոպալետ
  • 100x120 – Industrial pallet
  • 120x120 – American pallet

Եվրամիության (EU) մաքսային և ֆիտոսանիտար պահանջների՝ IPPC-ի ստանդարտի (ISPM 15) համաձայն, բոլոր փայտե պալետները պետք է լինեն մշակված՝ որպես Treated Pallets, ինչը նշանակում է, որ դրանք մշակված են՝ փայտից եկած վնասատուների և հիվանդությունների տարածման վտանգը նվազեցնելու համար։

Incoterms - Միջազգային առևտրային պայմաններ

Incoterms-ը Միջազգային առևտրի պալատի (ICC) կողմից հրապարակված կանոնների հավաքածու է, ըստ որի սահմանվում են կողմերի պարտականությունները, ծախսերը և ռիսկերը միջազգային առևտրում։ Դրանք վաճառքի պայմանագրի կարևոր բաղադրիչներ են․ հեշտացնում են պայմանների արդյունավետ բանակցումը և պարզեցնում առևտրային գործարքները՝ ապահովելով գնորդների ու վաճառողների միջև հստակ պայմանավորվածություններ։ Այն պարտադիր կերպով նշվում է համապատասխան վաճառքի և փոխադրման փաստաթղթերում՝ բեռների անխափան ձևակերպումն ու առաքումը ապահովելու համար։

Որոշ կանոններ կիրառելի են բոլոր տրանսպորտային միջոցների համար, մինչդեռ մյուսները նախատեսված են միայն ծովային փոխադրումների համար։ Միջազգային գործարքներում շփոթությունից խուսափելու համար ներկայացնում ենք դրանցից ամենակարևոր տերմինները՝

Incoterms՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար

EXW

Գործարանից (Ex Works)

FCA

Ազատ փոխադրողին հանձնում (Free Carrier)

CPT

Փոխադրումը վճարված մինչև (Carriage Paid To)

CIP

Փոխադրումը և ապահովագրությունը վճարված մինչև (Carriage and Insurance Paid To)

DAP

Առաքված նշված վայրում (Delivered at Place)

DPU

Առաքված և բեռնաթափված նշված վայրում (Delivered at Place Unloaded)

DDP

Առաքված մաքսատուրք վճարված (Delivered Duty Paid)

Incoterms՝ միայն ծովային և ներքին ջրային փոխադրումների համար

FAS

Ազատ նավի կողքին (Free Alongside Ship)

Միայն ծովային

FOB

Ազատ նավի վրա (Free on Board)

Միայն ծովային

CFR

Արժեք և փոխադրում (Cost and Freight)

Միայն ծովային

CIF

Արժեք, ապահովագրություն և փոխադրում (Cost, Insurance and Freight)

Միայն ծովային

Freight Collect և Freight Prepaid

Freight Collect և Freight Prepaid տերմինները լայնորեն կիրառվում են միջազգային բեռնափոխադրումների մեջ։ Դրանց տարբերությունը ճիշտ հասկանալը շատ կարևոր է, քանի որ դրանք հստակ ցույց են տալիս՝ ով է վճարում միջազգային բեռնափոխադրման բոլոր ծախսերը։

Freight Collect

Freight Collect խմբին են պատկանում EXW, FCA, FAS և FOB պայմանները, որը նշանակում է, որ ներմուծողն ինքն է կազմակերպում և վճարում է բեռնափոխադրման բոլոր ծախսերը։

Այս դեպքում արտահանող կողմը չի հոգում որևէ բեռնափոխադրման ծախս։

Ներառում է՝
EXW FCA FAS FOB
Freight Prepaid

Freight Prepaid խմբին են պատկանում CFR, CIF, CPT, CIP, DAP, DPU կամ DDP պայմանները, որը նշանակում է, որ բեռնափոխադրման ծախսերը նախապես վճարվում են արտահանողի / վաճառողի կողմից։

Ներառում է՝
CFR CIF CPT CIP DAP DPU DDP

Օրինակ

Այս բեռնափոխադրման պայմանները ուղղակիորեն կապված են ինվոյսում նշված վաճառքի պայմանների (Incoterms) հետ։ Օրինակ՝ եթե ապրանքը վաճառվում է FOB (Free on Board) պայմաններով, ապա վաճառողը հոգում է միայն այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են ապրանքը նավի վրա բեռնելու համար։ Դրանից հետո առաջացող բոլոր ծախսերը գանձվում են ապրանքի ստացողից (consignee), և փոխադրումը համարվում է Freight Collect։

Խորհրդատվություն

Մեր ընկերությունը տրամադրում է անվճար մասնագիտական խորհրդատվություն՝ միջազգային բեռնափոխադրումների բոլոր փուլերում։ Անկախ նրանից՝ պլանավորում եք առաջին մատակարարումը, թե փնտրում եք ավելի արդյունավետ և շահավետ լուծումներ, մենք մանրակրկիտ կվերլուծենք ձեր բեռնափոխադրման պահանջներն ու յուրահատկույթուննը, կառաջարկենք օպտիմալ երթուղիներ, փոխադրման տեսակներ և մաքսային ձևակերպումների լավագույն լուծումները՝ խնայելով ձեր ժամանակը, նյարդերն ու ծախսերը։

Կապ մեզ հետ

Ուղարկեք հարցում և մենք կապ կհաստատենք ձեզ հետ

📍
Հասցե

ՀՀ քաղաք Երևան, Չարենց 4 փողոց, բն․ 36

📞
✉️
Էլ․ փոստ

office@continent.am

💬
Մեսենջերներ

Viber, WhatsApp, Telegram